Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Հարավային Կորեայի Մուջու քաղաքում ավարտվող թաեքվանդոյի աշխարհի առաջնությունում հունիսի 28-ին տատամի է մտել Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը՝ Արման Երեմյանը (87 կգ քաշային կարգ):
Մեր մարզիկը մեկնարկային մենամարտում գերազանցել է սենեգալցի Դիեյ Գույեին, բայց 1/16 եզրափակիչում պարտվել է Սլովենիան ներկայացնող Իվան Տրայկովիչին (8:16) եւ դուրս մնացել մեդալի համար հետագա պայքարից:
Ավելի վաղ մրցաշարում հանդես էին եկել Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) եւ Դավիթ Վարդումյանը (74 կգ), որոնք եւս աշխարհի առաջնության մեկ փուլ էին հաղթահարել: