Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
2016-ին 27,5 մլն եվրո է հատկացվել Հայաստանին Եվրամիության կողմից՝ այս կամ այն ծրագրերի իրականացման համար. ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Նա նշեց, որ շատ կարևոր էր Հայաստանի՝ «Հորիզոն 2020»-ին անդամակցելու փաստը, ինչպես նաև ԵՄ-ի հետ մի շարք ուղղություններով բանակցություններ սկսելը։
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը դիմեց Քոչարյանին՝ ասելով, թե բավական երկար ժամանակ է՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրն արտաքին ինչ-ինչ ազդակների պատճառով չի ստորագրվում։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե այս տարի աշնանը կրկին նախատեսվո՞ւմ է այդ համաձայնագրի ստորագրում, և հնարավո՞ր է, որ այն կրկին չստորագրվի։
Ի պատասխան Քոչարյանը նշեց, որ այդ փաստաթուղթն արդեն նախաստորագրվել է, և աշնանը նախատեսվում է, որ այն պետք է ստորագրվի։ «Ձեր մտավախությունները հասկանում եմ, բայց աշնանը կտեսնենք, թե ինչ ընթացք կունենա»,- ասաց նա։
Էնֆիաջյանն էլ հավելեց, թե խնդիրն այն է, որ երբ գալիս է այդ համաձայնագրի ստորագրման օրը, պարզվում է՝ այն ուղղակի չի ստորագրվելու։ «Լավ, կապրենք, կտեսնենք»,- խոսքն ամփոփեց պատգամավորը։