|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը բյուջեի քննարկման ժամանակ հետաքրքրվեց էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանից, թե ինչ ազդեցություն են ունեցել Գյումրիում և Վանաձորում կառուցված տեխնոպարկերը: Փոխնախարարն ասաց, որ սա անհրաժեշտ էկոհամակարգ է: «Մեր ենթակառուցվածքի անբաժանելի մասն է, դա միջավայր է, դա ուղղակի վարձակալությամբ տրամադրվող սենյակներ չեն, սիմվոլկիկ գումարով տրամադրվող սենյակներ են, միջավայր են ստեղծում»,- նշեց նա:
Տարասյանը հայտնեց, որ Գյումրու տեխնոպարկը խնդիր ունի, տարածք ցանկացողները շատ են, ուղղակի կամ անուղղակի 337 միլիոն դրամ մուտք է ապահովվում տեխնոլոգիական կենտրոն, իսկ 2016-ին 1800 մասնագետ է վերապատրաստվել:
«Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի 102 աշխատակից տեղավորվել է ավելի բարձր աշխատանքի, Վանաձորում՝ 50 մասնագետ»,- հայտնեց փոխնախարարը: