Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվել են նոր բանաձևեր, որոնք դատապարտում են Բաքվի ռեժիմի ապօրինի գործողությունները և կոչ անում ազատ արձակել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարության ու ընդհանրապես բոլոր հայ գերիներին:
«Մենք կտրականապես մերժում ենք Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից հակաադրբեջանական հերթական երկու բանաձեւերը», - ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
Նրա խոսքով, «անընդունելի է, որ Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Կասպար Վելդկամպն իր ելույթի ժամանակ աջակցություն է հայտնել այդ կողմնակալ բանաձևերին և կոչ արել ազատ արձակել նախկին անջատական ռեժիմի ներկայացուցիչներին և Ադրբեջանի կողմից ձերբակալված ահաբեկիչներին, նրանց ներկայացնելով որպես «ռազմագերիներ»։
«Ցավալի է, որ նշված փաստաթղթերը և արտահայտված կարծիքները լիովին անտեսում են մեր երկրի դեմ ժամանակին իրականացված ռազմական օկուպացիայի, ադրբեջանական բնակչության էթնիկ զտումների և Ադրբեջանի նկատմամբ հայկական կողմի շարունակվող տարածքային պահանջների փաստը»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավարը: