|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Թուրքիայի Այդըն քաղաքի Քուշադասը շրջանի մանկապարտեզներից մեկում թունավորման դեպք է գրանցվել: Ըստ Demokrathaber-ի՝ սննդային թունավորման պատճառով 56 մարդ հոսպիտալացվել է:
Նշվում է, որ երեխաներն ու մանկապարտեզի աշխատակիցները թունավորվել են հավով փլավ ուտելուց և թան խմելուց հետո:
Մանկապարտեզի խոհարարը տարվել է ոստիկանություն՝ հարցաքննության:
Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորվում:
Նշենք, որ մի քանի օրվա ընթացքում Թուրքիայում զինվորների զանգվածային թունավորման արդեն երկու դեպք է նաև գրանցվել: