Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երևանի ավագանում «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է Երևանի ավագանու առաջին աշխատանքային նիստին, որը անցել է լարված մթնոլորտում:
Զարուհի Փոստանջյանը դժգոհեց, որ ավագանու նիստերի դահլիճում խլացուցիչներ էին տեղադրված, և հնարավոր չէր կապ հաստատել հասարակության հետ՝ ուղիղ եթերով հեռարձակելու համար ավագանու նիստը: Զարուհի Փոստանջյանը տարակուսել է, քանի որ ավագանու հաստիքացուցակը ուռճացված է:
«Ամեն ամիս մեկ միլիոն դրամ ենք վճարում հարկատուներս մեր գրպաններից քաղաքապետարանի աշխատավարձերի համար: Տարոն Մարգարյանը խլացրել էր, որ այդ ամենը չհեռարձակվի»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Նա կրկնեց, որ Տարոն Մարգարյանի համար դժոխք են պատրաստելու, և նա թիրախավորված է «Երկիր ծիրանի»-ի կողմից:
«Նա նիստին շատ լարված էր, սեքսիստական արտահայտություններ էր անում. նա փորձում էր լռեցնել Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Մանուչարյանին` ասելով. «Այդ աղջկա խոսափողը անջատեք»: Այդ վարվելակերպը գավառամտության նշան է և խտրականության մոտեցում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: