|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հունիսի 17-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տնակներից մեկի մոտակայքում գտնվող խորդանոցում և հարակից հացատանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:15-ին, մարվել՝ 19:02-ին:
Մասամբ այրվել է խորդանոցի տանիքը (մոտ 10 քմ), ամբողջությամբ՝ հացատան տանիքը (մոտ 25 քմ) և այնտեղ պահեստավորած անասնակեր (50 հակ):
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: