|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կանչվել է դատարան:
Ըստ Demokrathaber-ի՝ Քըլըչդարօղլուն, որի դեմ Էրդողանի որդուն՝ Բիլալ Էրդողանին, «հրապարակավ վիրավորելու» մեղադրանքով դատական հայց էր ներկայացվել, դատարանի որոշմամբ կանչվել է դատարան: Նրանից պահանջում են բացատրություն տալ իր հայտարարությունների համար:
«Իրականում նա պարտավոր չէ ներկայանալ, չեն էլ կարող նրան ստիպել, սակայն, քանի որ դատական գործ է հարուցվել, պետք է ներկայանա»,- Odatv-ի հետ զրույցում հայտարարել է Քըլըչդարօղլուի փաստաբանը:
Փաստաբանն ընդգծել է, որ ընդդիմության ղեկավարի խոսքերը համապատասխանում են ճշմարտությանը և վիրավորանք չեն: «Մենք ապացուցելու ենք Քըլըչդարօղլուի բոլոր ասածները»,- նշել է նա: