Փոխարժեքներ
09 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.01 |
EUR | ⚊ | € 427.33 |
RUB | ⚊ | ₽ 4.5609 |
GBP | ⚊ | £ 498.85 |
GEL | ⚊ | ₾ 141.93 |
«911 ՍՕՍ» անվճար հավելվածը, որը նախատեսված է «Android» և «IOS» համակարգերով աշխատող խելախոսների (սմարթֆոններ) համար, լավագույն միջոց է հատուկ կարիքավոր մարդկանց համար` դժվարին պայմաններում «911» ահազանգելու: Համակարգը հատկապես օգտակար է շարժական խնդիրներ ունեցող օգտատերերի, արտակարգ իրավիճակում հայտնված և տեսնելու, խոսելու կամ լսելու հնարավորությունը կորցրած քաղաքացիների համար, ովքեր ահազանգ կատարելու համար կարող են պարզապես հպվել հավելվածի «ՍՕՍ» կոճակին, որից հետո ահազանգը կգրանցվի ԱԻ նախարարության համապատասխան ծառայությունում:
Հավելվածը.
- Ներառում է հետադարձ կապ հաստատելու հնարավորություն, ինչը թույլ է տալիս «911» օպերատորներին ավելի ճշգրիտ և ծավալուն տեղեկատվություն ձեռք բերել պատահարի վերաբերյալ՝ ստեղծված իրավիճակին համապատասխան արձագանքում կազմակերպելու նպատակով:
- Ընձեռում է թիրախային իրազեկման հնարավորություն, որի շնորհիվ գրանցված բոլոր բաժանորդները կարող են միաժամանակյա տեղեկություն ստանալ տվյալ գոտում գրացված պատահարի և անհրաժեշտ վարքականոնների ու գործողությունների վերաբերյալ:
- Նախատեսում է տեղեկատվության զետեղման տիրույթներ, ուր կարելի է մուտքագրել, օրինակ, բաժանորդի առողջական վիճակի բնութագրերը՝ հիվանդության առանձնահատկությունները, արգելված ու տվյալ պահին օգտագործվող դեղորայքը և այլն: