Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստից հետո գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ կարկտահարության վնասներին ու գյուղատնտեսության հիմնական խնդիրներին: Նրա խոսքով` ունեն երեք օր ժամանակ` ուսումնասիրելու կարկտահարության վնասները և ներկայացնելու առաջարկություններ, դա կարող է նախատեսել նաև հարկերի, տուրքերի զրոյացում կամ հետաձգում:
«Բայց այս ամենը հարցի լուծում չէ, քանի որ չենք կարող փոխհատուցել ամբողջ վնասը, որը կրել են գյուղացիները: Ամբողջ վնասի փոխհատուցումը կարող է իրականանալ միայն ապահովագրական համակարգի միջոցով: Հակակարկտային ցանցերը նույնպես կարող են լավ գործիք լինել»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, որ գյուղատնտեսության ապահովագրությունը թանկ երևույթ է, որը հնարավոր է զարգացած տնտեսության պարագայում, նախարարը նշեց, որ դա ճիշտ է, սակայն կառավարության պիլոտային ծրագիրը պետք է սկսեն իրականացնել` 2018-ից սկսած, որը ներառելու է ապահովագրությունը, ցանցերի ներդրումը, և հույս կա, որ 2-3 տարում գյուղատնտեսությունը կհասնի այն պահանջարկին, որը կձևավորի շուկան: Նախարարի հաշվարկով` 2-3 տարի ժամանակ կպահանջվի` ապահովագրական համակարգը և հակակարկտային ցանցերը ներդնելու համար: