Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Ըստ օրինագծի` յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ փոխանցի հիմնադրամին:
Ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` միանգամից նշելով, որ դեմ է նախագծին, թեև քվեարկությանը չի մասնակցելու, սակայն իր «ոչ»-ը ցանկանում է ներկայացնել ելույթով: Ըստ պատգամավորի` դա սխալ օրենք է, որը վկայում է այդ ոլորտում իշխանության սխալ քաղաքականության մասին:
«Շատ կներեք, ո'չ Սահմանադրության, ո'չ հարկային օրենսգրքում մենք չենք գրել ազգային տուրքի մասին որևէ բառ: Սա ազգային տուրք չէ, սա սովորական սոցիալական ծախս է»,- ասաց Բագրատյանը:
Նա նշեց, որ առաջարկ էր ներկայացրել զինվորների աշխատավարձը բարձրացնելու մասին, ցույց տվել անգամ դրա տեղը, բայց այն մերժվեց: Պատգամավորը խորհուրդ տվեց Վիգեն Սարգսյանին` մտածել նաև ողջ զինվորների մասին և վերջ տալ ամբոխավարությանը:
«Ես առաջարկել էի դնել եկամտահարկի լողացող սանդղակ: Ձեզ ո՞վ ա ասել, որ պիտի արհամարհեք իմ առաջարկը: Դո՞ւք ինձ պետք է սովորեցնեք միասնականության գաղափարը: Դուք դրա իրավունքը չունեք: Պետք է մտցնել պետական ապահովագրություն զինծառայողների համար: Այդ ժամանակ շատ հարցեր կլուծվեն»,- ասաց Բագրատյանը:
Նա հորդորեց նախարարին` ուշադրություն դարձնել, որ ամբողջ բանկային համակարգը վտանգի տակ է: