Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Զանգվածային հաղորդակցության եւ կապի նախարար Իգոր Շեգլովը առաջարկել է ապահովագրել լրագրողներին` անդրադառնալով «Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինի վրա հարձակման դեպքին:
Նախարարը հավելել է, որ ներկայիս օրենսդրությունը լիովին բավարարում է լրագրողների գործունեությունը պաշտպանելու համար համապատասխան քայլեր ձեռնարկելու համար. «Օրենքի խստացումը պրակտիկորեն հազիվ թե շատ բան տա: Հանցագործություն կատարողը հազիվ թե մտածի, թե այդ արարքի համար իրեն 5, թե 7 տարվա ազատազրկում է սպասվում: Իսկ ահա լրագրողների ապահովագրությունը, ես կարծում եմ, սկզբունքային հարց է: Մենք հիմա դրա վրա ենք աշխատում»:
Նախարարը նշել է, թե առաջին հերթին խմբագրության խնդիրն է լրագրողին պաշտպանելը, սակայն լրագրողը պետք է վստահ լինի, որ եթե Աստված չանի, ինչ-որ բան պատահի իրեն, ապա ինքը եւ իր ընտանիքը կարող են երկարատեւ աջակցություն ստանալու հույս ունենալ. «Իհարկե, դա հավելյալ ծախս է խմբագրության համար, սակայն մարդուն աշխատանքի ուղարկելը եւ նրան որեւէ կերպ նրա անվտանգությունը չերաշխավորելը անպատասխանտու քայլ է: Մենք կարծում ենք, որ այս դեպքում խմբագրությունները եւ պետությունը պետք է համագործակցեն»:
Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը: