կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-17 13:00
Հասարակություն

Հիմա էլ պարտադիր բժշկական ապահովագրություն են պարտադրում

Հիմա էլ պարտադիր բժշկական ապահովագրություն են պարտադրում

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելուց հետո կառավարությունը պատրաստվում է մեկ այլ ծրագիր իրականացնել՝  դարձյալ պարտադրանքի տեսքով: Այս անգամ խոսքը պարտադիր բժշկական ապահովագրության մասին է, որն, ամենայն հավանականությամբ, կներդրվի 2015-ից:

 

Կառավարությունն այսօր արդեն հանձնարարել է պետական առողջապահական գործակալությանը` համապատասխան հայեցակարգ մշակել: Գործակալության պետ Սարո Ծատուրյանը «Ազատության» հետ զրույցում չցանկացավ առհասարակ համեմատականներ անցկացնել պարտադիր կուտակային կենսաթոշակի և պարտադիր բժշկական ապահովագրության համակարգերի միջև` ասելով, որ այստեղ տարիքային սահմանափակում չկա, եթե հիվանդ ես՝ ազատ տնօրինեիր գումարդ:

 

Մեկնաբանելով ներդրվելիք համակարգի՝ պարտադիր լինելու անհրաժեշտությունը, Ծատուրյանը, մասնավորապես, ասաց․  «Հայտնի բան է, որ բժշկական ապահովագրությունից օգտվելու ավելի մեծ ցանկություն են ունենում, որպես կանոն, ավելի հիվանդ մարդիկ, ովքեր արդեն իսկ խնդիր ունեն և դրա համար ուզում են քիչ վճարելով շատ ծառայություններից օգտվել: Բայց այդպես չի լինում: Պարտադիր ապահովագրության գաղափարը նրանում է կայանում, որ երիտասարդները տարեցներին սուբսիդավորեն, հարուստները աղքատներին, քանի որ տոկոսային առումով ավելի շատ են մուծելու, քան թե ցածր եկամուտ ունեցողը»:

 

Պարտադիր բժշկական ապահովագրությունը ևս տարածվելու է աշխատող քաղաքացիների վրա, որոնց աշխատավարձից, փաստորեն, մի մաս էլ պետք է պահվի ապահովագրավճարները կատարելու նպատակով: Դեռևս հստակեցված, թե դա աշխատավարձի ի՞նչ տոկոսը կկազմի, հայտնի չէ նաև, թե հատկապես ո՞ր հիվանդությունների դեպքում է մարդը կարողանալու օգտվել այդ համակարգից: Որոշ հաշվարկներ, սակայն, արդեն արվում են:  «Հիվանդանոցային ծառայությունների բազային փաթեթով ապահովելու համար, մեր նախնական հաշվարկներով, կարող է կազմել 2-ից 3 հազար ամսական: Եթե մենք, օրինակ, ընդլայնենք այդ փաթեթը և ապահովագրությունը տարածենք նաև արտահիվանդանոցային բուժօգնության վրա, ապա այդ գումարը կարող է աճել և կազմել առավելագույնը մինչև 5-ից 6 հազար դրամ ամսական: Դա մեր նախնական հաշվարկներով»:

 

Շարունակությունը` այստեղ: