Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրյուսելում ընթացող Եվրամիության (ԵՄ) ժողովի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև Թուրքիայում տիրող ներքաղաքական լարված իրավիճակի մասին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ կանցլերը մասնավորապես առաջարկել է կրճատել ֆինանսական օժանդակությունը, որն ուղղված է Թուրքիայի եվրաանդամակցությանը: Եվրաանդամակցության շրջանակներում ԵՄ-ն Թուրքիային մինչև 2020թ. պետք է տրամադրեր 4 մլրդ 450 մլն դոլար:
«Ժողովրդավարության վերաբերյալ մեր ունեցած արժեքների տեսանկյունից` Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները բացասական են: Այնտեղ միայն Գերմանիայի քաղաքացիներ չեն կալանավորվում: Թուրքիայում օրենքի գերակայությունը ամբողջովին սխալ ուղիով է ընթանում: Մենք դրանից շատ ենք մտահոգված»,- ասել է կանցլերը:
Մերկելի խոսքով՝ փախստականների կարիքները հոգալու համար ԵՄ-ի օգնությունը Թուրքիային շարունակվելու է: Նա գոհունակություն հայտնել է, թե ինչպես է Թուրքիան աշխատում փախստականների հարցում, և Գերմանիան էլ որոշակի պարտավորվածություն ունի այդ հարցում:
Մինչև հիմա ԵՄ-ն Թուրքիային տրամադրել է 3 մլրդ դոլար փախստականների կարիքները հոգալու համար, ևս 3 մլրդ դոլար առաջիկա տարներին է փոխանցվելու: Մերկելը շեշտել է, որ իրենք չպետք է ետ կանգնեն իրենց տված խոստումից: