|
Փոխարժեքներ
04 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմն կրճատել է Հայաստանին տրամադրվող օգնությունը 38 տոկոսով: Փաստորեն, 1988 թվականի ավերիչ երկրաշարժից ի վեր այդ գումարը կրճատվելով հասել է նվազագույնի. հայտնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը:
ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը այս կապակցությամբ ասել է, որ նախագահ Օբաման, ով պաշտոնի եկավ, վստահեցնելով, թե Հայաստանին ուղղված օգնությունը կպահպանվի, սակայն պարբերաբար այն կրճատում է:
Կրճատումը չի վերաբերում ԼՂՀ-ի համար նախատեսված գումարին. USAID-ը պարբերաբար 2 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրում այդ նպատակով: