Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ժամանակ»-ի զրուցակիցն է անկախ վերլուծաբան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքական աշխարհագրության ամբիոնի ասպիրանտ էդգար Վարդանյանը: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:
-Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում առկա իրավիճակը: Հերթական ընտրություններ կլինեն հինգ տարի հետո, բայց արդյո՞ք այս տարիների ընթացքում հասարակությունը կհամակերպվի, և արտաընտրական զարգացումներ, ֆորս-մաժորներ չե՞ն լինի:
-Անկայուն քաղաքական և տնտեսական համակարգ ունեցող երկրներում ֆորս-մաժորներ լինելու հավանականությունը միշտ էլ մեծ է: Հայաստանն այդպիսի երկիր է, և այստեղ կա մեծ անջրպետ՝ հռչակված գաղափարների և իրականության միջև: Կա նաև հանրության մի զգալի հատված, որ այս ամենը չի ընդունում և անընդհատ վիճարկում է առկա խաղի կանոնները: Նաև մենք տեսնում ենք, որ իշխանության ներսում անընդհատ տեղի են ունենում գործընթացներ՝ իշխանության վերարտադրության, իշխանության ամրապնդման ուղղությամբ: Այդ գործընթացները շատ դեպքերում բավականին կոնֆլիկտային են, շատ հաճախ էլիտայի տարբեր ներկայացուցիչներ բախվում են իրար, և որոշակի օպերացիաների արդյունքում է հնարավոր լինում որոշակիորեն կայունացնել իրավիճակը:
Հասկանալի է, որ ֆորս-մաժորների համար տարբեր գործոններ են հարկավոր, դրանք անկանխատեսելի են, և հենց դրա համար են կոչվում ֆորս-մաժորներ: Թե ինչ զարգացումներ կարող են լինել՝ մենք հիմա կարող ենք միայն մոտավոր սցենարներ ընդգծել: Նախ հնարավոր է ներքաղաքական լարում տեղի ունենա այն ժամանակ, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Չնայած այն փաստին, որ ընտրական ցիկլ չկա, փոխվելու է երկրի ղեկավարը: Ինչո՞ւ եմ ասում, որ լարումներ են հնարավոր, որովհետև նախ և առաջ մինչ այժմ հայտարարված չէ, թե ով է լինելու վարչապետ, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու ներկայիս նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: