Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես թույլ չեմ տալու, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիների ձեռքով Արցախի տապանաքարը դնի․ այս մասին Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց արցախցի ակտիվիստ Նարե Սիմոնյանը։
Նարե Սիմոնյանը ակնարկելով Արցախի նախկին պետնախարար Սամվել Բաբայանին, ասաց. «Խոսվում է այն մասին, որ պետք է դատել Արցախի ղեկավարներին, պետք է դատել այնտեղի պատգամավորներին, որոնք սահմանադրական ճանապարհով իրենց համար նախագահ են ընտրել: Գալիս է Հայաստան, հետո հայտարարում, որ այնտեղ եղած ռազմաքաղաքական ղեկավարությանը պետք է ձերբակալել, նաեւ ուղղորդում է, որ վերացնեն պետականության վերջին նշույլները:
Մեր ցավը չպիտի բթացնի մեր բանականությունը: Այդ նույն ցավը ես ունեմ, բայց չեմ կարող թույլ տալ, որ Արցախը ներկայացնող վերջին շենքը փակվի: Այս ակցիան ուղղորդված է: Մեծ մասը ուղղորդված է եղել, նույնիսկ չհասկանալով, որ ուղղորդված է»,- ասաց Նարե Սիմոնյանը: