Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և ազգային օլիմպիական կոմիտեն նամակ են հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ բողոքելով «հակաադրբեջանական սադրանքից»։
Այս դեմարշի առիթը Օլիմպիական խաղերի հեռարձակման հաղորդավարի` Սենայով օլիմպիական թիմերի շքերթում հայ մարզիկների անցնելու ժամանակ Հայաստանին ուղղված բարեկամական արտահայտությունն է եղել։
«Անկասկած, հայերը մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիներին հոգեհարազատ երկիր է։ Անցյալ տարին Հայաստանի համար սգո տարի էր և հանգեցրեց Ղարաբաղի կորստին, որն անցավ ադրբեջանական բանակի ձեռքը»,- ֆրանսիացի հաղորդավարի խոսքն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։
Մինչդեռ Ադրբեջանում այս հայտարարության պատճառով սկսեցին խոսել «անհարգալից վերաբերմունքի» և «Օլիմպիական խարտիայի խախտման» մասին։
«Նամակում ասվում է, որ Ադրբեջանի նկատմամբ պետական հեռուստաալիքի նման անհարգալից վերաբերմունքը Օլիմպիական խարտիայի ակնհայտ խախտում է։ Նման քարոզչությունը հակասում է խաղերի ոգուն և ծառայում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ջանքերի ձախողմանը։ Ուստի ՄՕԿ-ին առաջարկվել է վճռական դիրքորոշում ընդունել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ սպորտի քաղաքականացման դեմ, հրապարակային հայտարարություն անել և բողոք ներկայացնել կառավարությանը, Ֆրանսիայի ազգային օլիմպիական և մարզական կոմիտեին, ինչպես նաև վերոնշյալ հեռուստաալիքին», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։