|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Wanna Cry համակարգչային վիրուսը, որը վարակել էր տասնյակ հազարավոր համակարգչեր ամբողջ աշխարհով մեկ, հնարավոր է եղել կանգնեցնել iuqerfsodp9ifjaposdfjhgosurijfaewrwergwea.com դոմենի գրանցման շնորհիվ: Այս մասին գրում է The Guardian-ը:
Ծրագրավորող @MalvareTechBlog-ը իր կոլեգայի` Դարիան Հասսի հետ միասին բացահայտել են, որ վիրուսը դիմում է որոշակի հասցեի, և որոշեցին գրանցել դոմենը, որպեսզի հետևեն վիրուսի ակտիվությանը: Եվ արդյունքում պարզվել է, որ այդ հասցեն ներառվել է վիրուսի կոդի մեջ, այն դեպքում, եթե ցանկանան վիրուսը կանգնեցնեն:
«Այնպես որ ես իմ ինքնակենսագրականում կարող եմ ավելացնել, որ պատահաբար կարողացել եմ կանգնեցնել միջազգային կիբերհարձակումը»,- գրել է նա:Այսպիսով կիբերհարձակումը հնարավոր է եղել կանգնեցնել, բայց միայն ժամանակավորապես: Հենց հաքերները փոխեն վիրուսի հասցեն, կիբերհարձակումը կարող է շարունակվել:
Մայիսի 12-ի երեկոյան ամբողջ աշխարհի տարբեր վայրերից տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ տեղի է ունեցել կիբերհարձակում: Ամենաշատ կիբերհարձակումները արձանագրվել են Ռուսաստանում, որտեղ հանցագործ հաքերների թիրախն են դարձել ՆԳՆ, ԿԲ, Առողջապահության նախարարության համակարգիչները: Մեծ Բրիտանիայում շարքից դուրս են եկել 40 բժշկական կենտրոնների համակարգիչները