Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իմ շատ ընկերներ, համախոհներ, մարդիկ, որոնց ես չեմ ճանաչում, աջակցության նամակներ են գրել, զանգեր արել՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով միանալ մեր պայքարին․ ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը անհնազանդության ակցիայի մասնակիցների հետ երթով Նոր Նորքից շարժվում է Կենտրոն։
Լևոն Քոչարյանը նաև վերահաստատեց այն կարծիքը, որ ոստիկանական գործողություններն ավելի են մեծացնում պայքարողների թիվը։
«Ոստիկանները փորձում են վախի մթնոլորտ սերմանել ՝ բիրտ ուժ կիրառելով, բերման ենթարկելով և այլն, ինչպես նաև ճնշել համաժողովրդական այս շարժումը, սակայն այդ ամենը հակառակ էֆեկտն է ունենում․ տեսնում եք՝ քաղաքացիներն ինչպես են ողջունում բոլորիս։ Սա հնարավոր չէ կանգնեցնել, հակառակը՝ իրենց այդ բոլոր ապօրինի գործողությունները միայն մեծացնելու են պայքարողների թիվը»,- ասաց նա։