|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հայտնել ենք, որ այսօր նախագահական նստավայրում ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն նոր հուշագիրը: ՀՀԿ-ի կողմից հուշագիրը ստորագրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ ՀՅԴ-ի կողմից՝ կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Աշոտյանն անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի` 2018 թվականից հետո էլ վարչապետի պաշտոնում լինելու հավանականությանը: Արձագանքելով դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ 2018 թվից հետո էլ պատրաստ է լինել վարչապետ ու ղեկավարել երկիրը, և պատասխանելով հարցին՝ սա կոնկրետ պայմանավորվածության արդյո՞ւնք է, թե՞ ցանկության բարձրաձայնում, Աշոտյանը պատասխանեց. «Ինչպես գրված է նոր հուշագրում՝ վարչապետի թեկնածությունը կառաջադվի ՀՀԿ-ի կողմից: Կարծում եմ` սա սպառիչ, քաղաքական, հրապարակային և իրավական պատասխանն է ձեր մտահոգություններին, թե ինչ է լինելու 18 թվականի ապրիլից հետո»: