|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Միխայիլ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, Telegram-ում հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Այսօր՝ մայիսի 10-ին, Պետդուման կքննարկի վարչապետի թեկնածությունը։ Ժամը 14:00-ին կսկսվի Պետդումայի լիագումար նիստը, որում քվեարկություն կկայանա կառավարության նախագահի թեկնածությունը հաստատելու վերաբերյալ։
Միշուստինը հանդես կգա զեկույցով և կպատասխանի պատգամավորների հարցերին։
Մայիսի 7-ին տեղի է ունեցոլ Պուտինի երդմնակալության արարողությունը։ Սա նրա հինգերորդ նախագահական ժամկետն է։ Օրենքի համաձայն՝ երդմնակալության օրը Միխայիլ Միշուստինի գլխավորած կառավարությունը հրաժարական է տվել։ Երդմնակալության պահից ոչ ուշ, քան երկու շաբաթ հետո, նախագահը պետք է Դումայի հաստատմանը ներկայացնի վարչապետի թեկնածությունը։ Ոչ ուշ, քան մեկ շաբաթ անց վարչապետը պետք է նախագահին առաջարկի կառավարության նոր կազմ։