կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-06 15:33
Քաղաքական

157 ներդրումային ծրագիր է ներկայացվել տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

157 ներդրումային ծրագիր է ներկայացվել տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

2017 թվականի մայիսի 5-ի դրությամբ ՀՀ մարզերի, այլ գերատեսչությունների, մասնավոր ներդրողների կողմից նախարարություն են ներկայացվել 157 ներդրումային ծրագիր, հստակեցվել, միատեսակ ձևաչափով անձնագրավորվել, շահագրգիռ մարմիններ կարծիքի ներկայացվել է 107 ծրագիր: Այս մասին այսօր լրագրեղների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն՝ ամփոփելով նախարարության գործունեության վերջին վեց ամսվա արդյունքները:

Ներկայացված 107 ծրագրերից 81-ը (8 մարզերից ստացված) քննարկվել է ՀՀ վարչապետի մոտ, իսկ Արարատի և Արմավիրի մարզերից ստացված թվով 26 ծրագիրը կքննարկվեն առաջիկայում: Քննարկված 81 ծրագրերից հավանության է արժանացել 51 ծրագիր: Շուրջ 20 ծրագիր վերադարձվել է ներդրողներին` իրենց ծրագրերը հստակեցնելու, լրամշակելու և կրկին ներկայացնելու նպատակով: Միժամանակ, զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած համայնքների ղեկավարների հետ ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքում թվով 8 ծրագիր առանձնացվել են պետության օժանդակության կամ վարկավորման նպատակով:

Նախարարը տեղեկացրեց, որ ավելացել են համայնքային բյուջեների սեփական եկամուտները: 2017 թվականի մայիսի 1-ի դրությամբ ՀՀ համայնքների կողմից` բացի Երևան քաղաքից, արդեն իսկ շուրջ 1.7 միլիարդ դրամ ավելի է պլանավորվել անցած տարվա նույն ժամանակահատվածի տարեկան ցուցանիշի նկատմամբ: Գործընթացը շարունակվում է և համայնքների ավագանիները քննարկում են համայնքային բյուջեներում համապատասխան փոփոխություններ կատարելու հարցերը: