կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-01 22:37
Քաղաքական

Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վարազդատ Կարապետյանը պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Իմ սիրելի ընկերներ, այս իրավիճակում չեմ կարող անտարբեր մնալ։ Ես վայր եմ դնում փոխնախարարի իմ լիազորությունները:  Անցյալ ութ ամիսներին փորձել եմ ավելի լավը դարձնել մեր երկիրը, բայց հիմա չեմ կարող․ կրկեսի վերածելու կյանք չունեմ։ Ակնհայտ է, որ դեռ մի քանի ամիս չենք կարող կառուցել՝ դեռ քանդելու փուլն է՝ ստի ու կեղծիքի ամրոցները քանդելու։ Մեր երկիրը հիմքից մաքրելու կարիք կա։ Հաջողություն մեզ։ Կգա կառուցման օրը, վստահ եմ»,-գրել է նա։