Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ կոռուպցիան անհատական երևույթ չէ, այլ` մեխանիզմ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ առաջինը հենց իշխանությունը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ:
Պատասխանելով հարցին, թե կառավարության կողմից ստեղծված` կոռուպցիայի խորհուրդը գլխավորելու է Հովիկ Աբրահամյանը, և արդյո՞ք նա կկարողանա պայքարել իր դեմ, քանի որ հասարակական, քաղաքական շրջանակներում կարծիք կա, որ նա ևս կոռուպցիայի ակունքներում կանգնած պաշտոնյա է, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Տվեք մեկի անունը, ում մասին խոսում են և չեն ասում, որ կոռուպցիայի մեջ չկա: Ամեն մեկս մեր տեղում պետք է պայքարենք դրա դեմ: Մատը դրեք մեկի վրա և ասեք, որ` այս մարդը 100 տոկոսանոց մարդ է: Ասում են` բոլորը կոռուպցիայի մեջ են, պատգամավորները բոլորը խրված են կոռուպցիայի մեջ: Սակայն ասեմ, որ բոլորս պետք է նպաստենք նրան, որ կոռուպցիան վերանա: Սահմանադրական բարեփոխումներն էլ են դրան ուղղված»:
Լեռնիկ Ալեքսանյանը չբացառեց, որ կգա մի օր, որ կոռուպցիան իսկապես կվերանա:
Հարցին, թե Հովիկ Աբրահամյանը կարո՞ղ է պայքարել Սաշիկ Սարգսյանի դեմ, պատասխանեց. «Հանրապետության վարչապետն այդ կամքի ուժն ունի, նաև այդ պոտենցիալն էլ ունի, կսկսի պայքարը, ու նա ազնվորեն է պայքարում կոռուպցիայի դեմ»: ՀՀԿ-ական պատգամավորը նշեց նաև, որ կոռուպցիայի շղթայի օղակները պետք է ձգել: