կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-17 17:14
Քաղաքական

ՀՀԿ-ում չեն հասցրել քննարկել Արտակ Սարգսյանի հարցը

ՀՀԿ-ում չեն հասցրել քննարկել Արտակ Սարգսյանի հարցը

ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցությունում չեն քննարկվել Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի աշխատակիցների նախընտրական ժողովի ձայնագրությանը վերաբերող հարցեր:

Նա նշեց, որ անձամբ չի լսել այդ ձայնագրությունը ժամանակ չունենալու պատճառով, բայց  խոստացավ այսօր ևեթ լսել այն, ապա, շարունակելով խոսքը, կրկին ասաց, որ կուսակցությունում չեն քննարկել ձայնագրությանը վերաբերող հարցը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տարածվել էր  «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը, որում լսվում է, թե ինչպես է ընկերության ղեկավարներից մեկն աշխատակիցներին ցուցում տալիս աշխատել Արտակ Սարգսյանի օգտին, մտերիմներին, հարազատներին ուղղորդել, որ քվեարկեն նրա օգտին: Նշենք, որ ձայնագրությունում լսվում են նաև սպառնալիքներ:

Նշենք, որ Արտակ Սարգսյանը ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր է, ինչպես նաև ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու, ով հավաքել է 11 996 ձայն։ Ի դեպ, Արտակ Սարգսյանն իր պատգամավորական գործունեության ընթացքում որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, որևէ ելույթ չի ունեցել: