կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-04 12:34
Սպորտ

Ես երջանիկ եմ, որ այս թիմում եմ խաղում. Հենրիխ Մխիթարյան

Ես երջանիկ եմ, որ այս թիմում եմ խաղում. Հենրիխ Մխիթարյան

«Բորուսիա»- «Հոֆոնհայմ» խաղից հետո Հայաստանի հավաքականի և «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել գերմանական լրատվամիջոցներին. հաղորդում է bvb09fans.ru-ն:

 


-Պարո'ն Մխիթարյան, վերջին հանդիպումից հետո ինչպե՞ս կմեկնաբանեք մրցաշրջանի արդյունքները:

-Ես երջանիկ եմ, որ այս թիմում եմ խաղում: Մրցաշրջանի սկիզբն  այնքան էլ հաջող չէր ինձ համար: Հույս ունեմ, որ հաջորդ մրցաշրջանն ավելի լավ կանցկացնեմ:

 

-Դուք այսօր առաջին անգամ գլխով գոլ խփեցիք:

-Դա առաջինն էր «Բորուսիա»-ի կազմում: Եղան պահեր, որտեղ ես պետք է նույնը անեի:

 

-Վերջին խաղերում Դուք հաճախ եք փոխում Ձեր խաղային դիրքը: Հիմնականում խաղում եք հարձակման եզրերում:

-Այդ դիրքերում, որտեղ ես խաղում եմ, ավելի լայն տարածություն եմ ունենում: Այդ պատճառով ինձ դուր է գալիս եզրային հարձակվողի դիրքը:

 

-Որտե՞ղ է Ձձեզ ավելի շատ դուր գալիս խաղալ` աջի՞ց, ձախի՞ց, թե՞ կենտրոնից:

-Ինձ համար կարևոր է խաղալ այն դիրքում, որտեղ թիմին օգուտ կբերեմ: