|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր հերթական անգամ ճողոպրեց լրագրողներից: ՀՎԿ ղեկավարը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընտրողների հետ «Զեյթուն» մշակութային կենտրոնում հանդիպման ժամանակ անգամ հնարավորություն չտվեց բնակիչներին` իրենց հուզող հարցերը հնչեցնել: Ելույթն ավարտելուց վայրկյաններ անց նա հետնամուտքով «չքացավ»` այդ կերպ հերթական անգամ խուսափելով լրագրողների հարցերից:
Նշենք, որ թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան, Նոր Նորք, Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանները, ՀՎԿ-ն առաջադրել է 13 վարկանիշային թեկնածու: Նրանց թվում է ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: