Փոխարժեքներ
23 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Հայտնել ենք, որ այսօր ՀՅԴ-ն Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում հանդիպում է ունեցել ընտրողների հետ:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նշեց, որ ճակատագրական ընտրություն ենք անելու: «Ընտրություն կատարելը մի ձևն ունի` համեմատությունն է: Մենք, հանգիստ խղճով, ճակատներս բաց, կարող ենք ասել, որ Դաշնակցությունն իր հարյուրամյա փորձառության ընթացքում երբեք իր տեսակետներից, սկզբունքներից, իր համոզումներից, իր ազգային, սոցիալական նպատակներից չի շեղվել: Մենք ուրիշ կուսակցությունների պես այսօր չենք հայտարարել մի բան, իսկ հաջորդ օրը` ասել հակառակը, մի օր հետո էլ` արդարացել, թե այն ժամանակ այդպիսի բան մենք չենք ասել»,- ասաց նա, ապա հավելեց. «Մեր կուսակցությունն ի սկզբանե ինչ խնդիրներ դրել է իր առաջ, հետևողականորեն, համառորեն, աշխատանքով փորձել է հասնել դրանց լուծմանը»: