կարևոր
796 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-27 13:46
Իրավական

ՊՆ պաշտոնատար անձը և ևս 3 անձ ձերբակալվել են կաշառք տալու և ստանալու կասկածանքով

ՊՆ պաշտոնատար անձը և ևս 3 անձ ձերբակալվել են կաշառք տալու և ստանալու կասկածանքով

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձ: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու գործընթացն ապօրինի կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու մեջ։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։