|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Արարատի (Աղրը) շրջանից պատգամավոր Լեյլա Զանային սպառնում է 21 տարվա ազատազրկում:
Ըստ «Ակօս»-ի՝ Զանան, ով ձերբակալվել էր փետրվարի 8-ին, մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և հանցագործին գովերգելու» մեջ:
Դիարբեքիրի դատախազությունը պահանջում է 9-ից 31 տարվա ազատազրկման ենթարկել կին պատգամավորին:
Նշենք, որ մինչ օրս կալանքի տակ են գտնվում նաև ԺԴԿ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև պատգամավորներ: