|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ձերբակալված կին պատգամավոր Նուրսել Այդողանի նկատմամբ 103 տարվա ազատազրկման պահանջով դատավարություն է սկսվել:
Ըստ Milatgazetesi-ի՝ դատավարությունը կսկսվի «ահաբեկչական կազմակերպության » անդամ լինելու, դրա քարոզչությունն իրականացնելու, ժողովրդին թշնամության դրդելու, ինչպես նաև նրանց օրենքներին չենթարկվել դրդելու մեղադրանքով:
Կայքը հիշեցնում է, որ օրեր առաջ տեղի ունեցած մեկ այլ դատավարության ընթացքում «զինված կազմակերպության անդամ լինելու և այդ կազմակերպության անունից հանցանք գործելու» հոդվածով Այդողանը դատապարտվել էր 4 տարի 8 ամսվա ազատազրկման: