Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական Известия-ին, որում, այլ հարցերի հետ մեկտեղ, անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը:
Նրա խոսքով` 2014 թվականից սկսած` Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը:
Սարգսյանը նշել է, որ 2016-ին ադրբեջանական կողմը, տապալվելով բանակցային գործընթացում, լայնածավալ ագրեսիա սկսեց ԼՂՀ-ի դեմ, սակայն չկարողացավ կարևոր խնդիր լուծել: Այդ դեպքերից հետո, ըստ նրա, կայացան մի քանի գագաթաժողովներ, պայմանավորվածություն ձեռք բերվեց հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների ստեղծման մասին, սակայն ադրբեջանական կողմը, վերադառնալով Բաքու, չկատարեց պայմանավորվածությունները:
«Դեռ 2007-ին ԵԱՀԿ ՄԽ-ն առաջարկեց լուծել հարցը երեք սկզբունքների հիման վրա` ուժի չկիրառում, հավասարություն և ժողովուրդների ինքնորոշում, տարածքային ամբողջականություն: Դա այն չէր, ինչի մասին մենք երազում էինք, դա մեզ համար լավագույն տարբերակը չէր: Սակայն հասկանալով, որ հարցը կարող է լուծվել միայն փոխզիջման միջոցով, մենք համաձայնեցինք բանակցություններին: 2011-ին Կազանում մոտ էինք ստորագրմանը, սակայն Բաքուն լրացուցիչ պահանջներ առաջ քաշեց»,- ասել է Սարգսյանը:
Նա նշել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատրանք ունի, որ փոխզիջումը կարող է լինել միայն Հայաստանի և Արցախի կողմից: «Եվ միայն այդ պատճառով չի փոխվում ստատուս քվոն: Սակայն այստեղ փոխզիջում է հարկավոր»,- ասել է Սարգսյանը:
Խոսելով Արցախի ապագայի մասին` Սարգսյանը նշել է, որ դա ազատ կյանքն է: «Մարդիկ այնտեղ ապրել են հազարամյակներ և կապրեն»,- նշել է նա: