Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Եվրամիության Խորհուրդը հավանություն է տվել Վրաստանի հետ վիզաների չեղարկմանը: Այդ մասին հայտնում է Խորհրդի մամուլի ծառայությունը:
«2017-ի փետրվարի 27-ին Խորհուրդը հավանություն է տվել Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ որոշմանը, որով Վրաստանի քաղաքացիները կարող են ԵՄ մեկնել մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում»,-ասվում է որոշման մեջ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
ԵՄ Խորհուրդը նաև հավանություն է տվել երրորդ երկրների հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի կասեցման մեխանիզմին:
«Մեխանիզմը կարող է կիրառվել ԵՄ և երրորդ երկրների հետ վիզաների ազատականացման վերաբերյալ գործող բոլոր համաձայնագրերի առումով», -ասվում է հայտարարության մեջ:
Եվրախորհրդարանը փետրվարի 2-ի ընդլայնված նիստում կողմ է քվեարկել Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի չեղարկմանը: Հարցի վերաբերյալ ԵԽ զեկուցող Մարիա Գաբրիելն ավելի վաղ կոչ էր արել Եվրախորհրդարանի Խորհրդին անհապաղ քաղաքական որոշում կայացնել Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի անցնելու վերաբերյալ, որպեսզի այն հաստատվի փետրվարին:
Որոշումն ուժի մեջ կմտնի ԵԽ պաշտոնական ամսագրում հրապարակման պահից: Միաժամանակ ուժի մեջ կմտնեն առանց վիզաների ռեժիմի կասեցման մեխանիզմները: