|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Այսօր ՀՎԿ-ի մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասել է. «Մինչ այժմ իրական կոալիցիա չի եղել, հիմա էլ կա կոալիցիա` ՀՀԿ-ՀՅԴ, որն իրական չէ, որտեղ, բոլորս էլ գիտենք, Դաշնակցությունը որոշիչ խոսքի իրավունք չունի»:
Ըստ երևույթին` ՀՎԿ-ականի հիշողությունը շատ կարճ է, կամ Առաքելյանն ուղղակի խոստովանում է, որ իր հարազատ կուսակցությունը, որը ՕԵԿ-ից վերափոխվել է ՀՎԿ-ի, մի քանի անգամ լինելով կոալիցիայի մաս, ձայնի իրավունք չի ունեցել: Ավելին` մոլորեցրել է ընտրողին` ընդդիմություն խաղալով, իսկ հետո իշխանության մաս կազմելով:
Հարկ է նշել, որ այս անգամ էլ ՀՎԿ-ն չի բացառում ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը:
Ինչևէ, ՀՎԿ-ին հիշեցնենք, որ ՀՅԴ-ն մի շարք առաջարկներ ներկայացնելուց և իր ներկայացրած առաջարկներն իրականացնելուց հետո է համագործակցության հուշագիր ստորագրել: