|
Փոխարժեքներ
21 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքում «Ավագանու որոշումներ» բաժինը դատարկ է: Սրանից կարելի է ենթադրել` ավագանին նիստեր չի գումարում կամ գումարում է, բայց որոշումներ չի ընդունում:
Ավագանու անդամ Հովիկ Զաքարյանին զանգահարեցինք ու խնդրեցինք՝ ասել, թե ավագանու վերջին նիստը ե՞րբ է եղել: Պատասխանեց, որ հստակ օրը չի հիշում, բայց անցյալ ամսվա մեջ է եղել: Եվ, առհասարակ, ամեն ամիս էլ նիստ լինում է:
Իսկ թե ավագանու ընդունած վերջին որոշումն ինչի՞ մասին էր, ավագանու անդամը ասաց, որ վերջին երկու նիստերին ներկա չի եղել: Իսկ երբ էլ ներկա է եղել` չի հիշում, թե ինչի մասին էր: