Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավստրիայի իշխանությունները Սիրիայից ապաստանի համար դիմած 27-ամյա փախստականին մեղադրել են «ահաբեկչության հիմքի վրա սպանություններ իրականացնելու համար»: Քննության վարկածով՝ Հոմսում մարտերից հետո մեղադրյալը սպանել է 20 անզեն կամ վիրավոր սիրիացու, հայտնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:
Նրա նկատմամբ դատը կայանալու է մարտի վերջին:
«Der Standard» թերթի տվյալներով՝ խոսքը քաղաքացիություն չունեցող պաղեստինցու մասին է, որը մեծացել է Հոմսում փախստականների ճամբարում:
Ավստրիական ԶԼՄ-ները գրում են, որ մեղադրյալն ինքն է պատմել փախստականների ավստրիական կենտրոնում իր հարևաններին, որ կռվել է «Սիրիական ազատ բանակ»-ի հետ կապված իսլամիստական խմբավորման շարքերում և սպանել կառավարական զորքերի զինվորներին:
Մեղադրյալի նկատմամբ հետաքննությունը սկսվել է դեռ անցած տարի, երբ իշխանություններին հայտնի է դարձել նրա անցյալը:
Մեղադրյալը չի ընդունում իր մեղքը: Փաստաբանները պնդում են, որ այդ ընթացքում նրանց պաշտպանյալը լուրջ հոգեբանական ապրումներ է ունեցել:
Չնայած մեղադրյալն Ավստրիայի քաղաքացի չէ և երկրի տարածքում հանցագործություններ չի կատարել՝ նրան Սիրիա արտահանձնելն անհնար է՝ այնտեղ շարունակվող ռազմական գործողությունների պատճառով:
Երկրի սահմաններից դուրս կատարած հանցագործությունների համար մեղադրյալի դեմ դատական գործընթաց սկսելու որոշումը հավանաբար Ավստրիայում կայացվել է առաջին անգամ: