կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-30 23:23
Իրավական

Սպանություններ Սևանում` վրեժխնդրության հողի վրա․ shamshyan.com

Սպանություններ Սևանում` վրեժխնդրության հողի վրա․ shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի հիվանդանոցի հարևանթյամբ երիտասարդ տղամարդու դի կա: 

 Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են գլխի մասում հրազենային վնասվածք ստացած Արգավանդ գյուղի բնակիչ 28-ամյա Դավիթ Առաքելյանի դին: Ոստիկանները տաք հետքերով պարզել և սպանությունը կատարելու կասկածանքով Սևանի ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզում հայտնի «Միրաժ» հանգստյանն գոտու սեփականատեր Աշոտ Հովաննիսյանի տղային՝ Էդգար Հովհաննիսյանին, ով ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հրազենը: 

Ահազանգ է ստացվել,  որ մահացած վիճակում Սևանի հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: Պարզվել է, որ մահացածը «Միրաժ» հանգստյան տան սեփականատեր Աշոտ Հովհաննիսյանն է, ում՝ ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, նրա տղայի կողմից սպանվածն է իր ընկերների ծեծելով սպանել, ու՝ հավանաբար Ա. Հովհաննիսյանի տղան էլ՝ իմանալով, որ ով է հորը մահվան հասցրել, վրեժխնդիր է եղել, որից հետո ինքնակամ ներկայացել է Սևանի ոստիկանություն: Դեպքի վայրից Սևանի ոստիկանություն է տեղափոխվել նաև մի քանի ավտոմեքենա: