կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-24 15:33
Քաղաքական

Վարկային համաձայնագրով Հայաստան-Վրաստան սահմանային հատվածում կվերանորոգվեն 3 թունել և 12 կամուրջ

Վարկային համաձայնագրով Հայաստան-Վրաստան սահմանային հատվածում կվերանորոգվեն 3 թունել և 12 կամուրջ

Այսօր ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագիծը ԱԺ օրակարգ մտցնելու մասին հարցը: Օրենքի նախագիծը կառուցված է նոր սահմանադրության տրամաբանությամբ:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով համարձակ քայլ է կատարվում, քանի որ Հաշվեքննիչ պալատը ոչ միայն ստուգումներ է անցկացնելու, այլ նաև աուդիտ, և որ այն պետք է լինի ոչ թե պատժող մարմին, այլ աջակցող: Քննարկվեց նաև բնակարանային կրեդիտավորման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարծիք հայտնեց, որ օրենքում փոփոխությունները մրցակցային պայմաններ ստեղծելով, գրավի տեղաշարժը ազատականացնելով կնպաստեն հիպոթեքային վարկավորման տոկոսադրույքների նվազեցմանը: Հաջորդ քաննարկվող հարցը, ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2016 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրն էր:

Կապի և տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց, որ նախատեսված է վերանորոգել այդ հատվածի թունելները, որոնք կարևոր նշանակություն ունեն ինչպես բեռնափոխադրումների, այնպես էլ տուրիզմի համար: Վարկային համաձայմագրով կունենան հիմնանորոգված երեք թունել և 12 կամուրջ, որոնք կլայնացվեն ու կհամապատասխանեցվեն բոլոր միջազգային ստանդարտներին: Ըստ փոխնախարարի, նախատեսված չեն էստակադաներ: Թունելները լուսավորված կլինեն, անվտանգ:

«Հիմնական խնդիրը վազանցի հնարավորություն բացակայությունն է լինելու»,- ասաց փոխնախարարը: