Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ Ազգային ժողովի երեկվա նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկը, հղում կատարելով սոցիալական ցանցերին, բարձրացրել է Ստեփանակերտի մատույցներում գտնվող` Արցախի խորհրդանիշը համարվող «Մենք ենք մեր լեռները» («Պապիկ-տատիկ») հուշարձանի անմխիթար վիճակում գտնվելու հարցը։
Հարցին պատասխանել է վարչապետ Արա Հարությունյանը, քանի որ Ստեփանակերտի քաղաքապետը ներկա չի եղել նիստին։ Համաձայնելով, որ Արցախի խորհրդանիշը աններելի, ոչ հարիր վիճակում է` վարչապետը նշել է, որ հուշարձանի բարեկարգման համար Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից մրցույթ է հայտարարվել, սակայն խնդիրներ կան` կապված հեղինակային իրավունքի հետ: «Հեղինակի զավակները պարտադիր պահանջներ են ներկայացնում»,- ասել է Ա. Հարությունյանը, սակայն նա համոզված է, որ 2012 թվականին հարցը կլուծվի:
Վարչապետը հավելել է, որ նորընտիր քաղաքապետին կհանձնարարեն արագացնել հուշարձանը պատշաճ վիճակի բերելու գործը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ֆեյսբուք»-ում արցախցի երիտասարդների նախաձեռնությամբ մի խումբ է բացվել, որը քննարկման է դրել հուշարձանի խայտառակ վիճակի թեման։ Խմբի անդամները նպատակ ունեն ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել այդ հարցի վրա։ Նրանք նախատեսում են նաեւ այդ հարցը բարձրացնել Ստեփանակերտի` սեպտեմբերի 18-ին ընտրվելիք քաղաքապետի առջեւ։