Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մանկավարժ, մեթոդիստ Լիլիթ Գրիգորյանը մեկ ամսից ավել է Դաշնակցության մի մասն է: Մեր զրույցի ընթացքում նա անընդհատ հիշում էր ՀՅԴ-ն շարքերն անցնելու իրենց երդմնակալության արարողությունը: Այդ օրը շատ էր տպավորվել էր: Դաշնակցության դրոշի ու զենքի վրա, ծրագրի և կանոնագրի առկայությամբ նորընծա դաշնակցականները երդում տվեցին հավատարիմ մնալ հայրենքին ու հարազատ կուսակցությանը: «Ինչպես հին Անգլիայում ասպետներն էին ասպետական երդում տալիս, ամեն ինչ այդքան տպավորիչ ու պարտավորեցնող էր»,-ասում է նորընծա դաշնակցականը:
— Լիլիթ, ինչպե՞ս կայացրեցիք որոշում դառնալ ՀՅԴ ամդամ, ի՞նչն ազդեց ձեր որոշման վրա:
-Դաշնակացական շատ ընկերներ ունեմ, իմ շրջապատում շատ են այս կուսակցությանը հարող մարդիկ: Նրանց միջոցով ժամանակի ընթացքում մոտիկից ծանոթացա դաշնակցության գործունեությանը և գաղափարախոսությանը: Հետո հասկացա, որ այդ ամենը շատ հոգեհարազատ է ինձ: Մինչ կուսակցական լինելը համակիր էի, անընդհատ հետևում էր նրանց ծավալած գործունեությանը, ընտրություններին իմ ձայնը տալիս էի այդ կուսակցությունը: Իմ մուտքն այդ կուսակցություն կարելի է ասել հասունացավ և ինքնաբերաբար եղավ:
Ամենաշատն ինձ ոգևորեց այն, որ Դաշնակցությունն անձերի կուսակցություն չէ: Այնտեղ ընկերավարական մոտեցումն է խրախուսվում: Այն անձի շուրջ չի պտտվում, այլ գաղափարի:
-Ե՞րբ և ինչպե՞ս տեղի ունեցավ Ձեր՝ կուսակցության շարքերին անդամագրվելը:
-Դեռ 6 ամիս առաջ որոշում էի կայացրել և դիմել էի կուսակցությանը միանալու համար: Դրանից հետո մասնակցեցի մի քանի սեմինարների, որտեղ ներկայացվում էր դաշնակցության անցած ուղին, ծավալած գործունեությունը, գաղափարախոսությունը: Հետո մեզ էլի ժամանակ տրվեց, որպեսզի մտածենք՝ մինչև վերջնական որոշում կայացնելը: Նույնիսկ մինչև երդման արարողությունը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 28-ին, կրկին հարցրեցին՝ հաստա՞տ եք որոշել, կարող եք մի անգամ ևս մտածել, նոր մասնակցել երդման արարողությանը:
-Դաշնակցության գործունեությունից հատկապես ի՞նչն է տպավորվել ձեզ մոտ:
-Հատկապես տպավորված եմ ամբողջ աշխարհում դաշնակցության տարածվածությամբ: Դաշնակցությունը գործունեություն է ծավալում ոչ միայն հայրենքիում, այլ աշխարհի այն բոլոր երկրներում, որտեղ հայկական գաղթօջախ կա: Ինչպես ասում են՝ ամեն հայ հոգու խորքում մի քիչ դաշնակցական պիտի լինի, այսինքն՝ մի քիչ պահանջատեր, մի քիչ հեղափոխական:
Նաև շատ դրական է այն, որ ոչ մեկը չի թելադրում այստեղ, որոշում կայացնելու ընթացքում բոլորի ձայնը լսելի է, բոլորի կարծքիը մեկ առ մեկ լսում եմ, հետո ընդհանուր որոշում են կայացնում:
-Կրթության ոլորտի աշխատակից եք: Ինչ-որ բան արե՞լ է դաշնակցական նախարարը, որ հատկապես ոգևորել է Ձեզ:
-Հատկատես ուրախացա, երբ Լևոն Մկրտչյանը վերանայվեց ավագ դպրոցը: Ավագ դպրոցը, կարծում եմ, դեռ կայացած չէր: Այն թերություններ ուներ և ծրագրային նոր ուղղությունների վրա պիտի կանգներ: Հիմա սկսել են նոր չափորոշիչներ մտցնել: Նախագծային ուսուցումն է մտնում ավագ դպրոց, ինչը ողջունելի է, որովհետև մենք կրթում ենք ոչ միայն աշակերտ, այլ նաև քաղաքացի:
Սկզբնաղբյուր՝ Երկիր Մեդիա