կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-05 17:42
Հասարակություն

Ծնունդ շնորհավոր, բազմաթիվ պատերազմներով անցած, պետականության վերակերտած և ժամանակի քննությունը պատվով հանձնած ՀՅԴ կուսակցություն․ Վահե Գրիգորյան

Ծնունդ շնորհավոր, բազմաթիվ պատերազմներով անցած, պետականության վերակերտած և ժամանակի քննությունը պատվով հանձնած ՀՅԴ կուսակցություն․ Վահե Գրիգորյան
2020թ սեպտեմբերի 27-ն էր, ցերեկը մոտավորապես ժամը 13:00:
Բոլոր քաղաքական ուժերը բառիս բուն իմաստով խառնված էին իրար. հայտարարություններ, տեքստեր, կոչեր և այլն, բացի...
Ռազմական դրության հայտարարմամբ պայմանավորված իրավունքի ուժով գումարված Ազգային ժողովի նիստից անմիջապես հետո գնացինք Հանրապետության հրապարակ, որտեղից ՀՅԴ-ն դեպի պատերազմ էր ճանապարհում սեփական հայրենիքի համար կռիվ շտապող և միմյանց հերթ չտվող իր կուսակցական ու համակիր ընկերներին:
Նրանց մի մասը չվերադարձավ. մնաց սեփական մարմնով ու արյունով հողը սրբատեղի դարձնելու: Մյուս մաս էլ վիրավորվեց, բայց առ այսօր էլ նրանք բոլորով միասին տենչում են կրկին կռիվ գնալու ու Հայրենիքը ազատագրելու:
Ծնունդ շնորհավոր, բազմաթիվ պատերազմներով անցած, պետականության վերակերտած և ժամանակի քննությունը պատվով հանձնած ՀՅԴ կուսակցություն, թող հարատև լինես ու սկզբունքներիդ միշտ հավատարիմ:
 
Վահե Գրիգորյան
Իրավաբան, սահմանադրագետ