|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հանրային Ռադիոյաի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը գրում է.
«Տիկնայք և Պարոնայք, իրիկնային ուշագրավ զբաղմունք եմ ձեզ առաջարկում: Մեկնաբանություններում երկու հարցազրույց է դրված: Մեկը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանինը, որ Հանրային ռադիոյի տնօրենի վիճահարույց ընտրություններից հետո տվել է Սիվիլնեթի տաղավարում, և իմը, որ նույն թեմայով տվել էի նույն տաղավարում այդ ընտրություններից առաջ: Երկուսն էլ արժի 2X-ի տակ դիտել:
Ինչո՞ւ է սա կարևոր:
Պարզ այս վարժությունը առավելագույնս պատկերավոր է ցուցադրում անդունդը հանրային հեռարձակման արժեքների և բնույթի վերաբերյալ մեր պատկերացումների միջև, ու երբ ասում եմ, որ այս դիմակայությունը անձերի մասին չէ, այլ սկզբունքների և արժեքների, հենց սա նկատի ունեմ: Չեմ մեկնաբանում, չեմ գնահատում: Առաջարկում եմ հետևություններն անել ինքնուրույն:
Եվս մեկ անգամ շնորհակալություն Սիվիլնեթին և հարգելի գործընկերոջս՝ Արշալույս Մգդեսյանին թեման տաք պահելու համար»։