|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Փետրվարի 13-ին, ժամը 11:36-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի 33-րդ փողոցի տներից մեկի տանիքը փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել են երկհարկանի տան (130 քմ, կառուցված է 2008 թ.) տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 180 քմ):
Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին, Գլաձորի գյուղապետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին: