|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փետրվարի 10-ից մարտի 5-ը Թեհրանում կկայանա շախմատի աշխարհի կանանց առաջնությունը` նոկաուտ համակարգով, որտեղ Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Առաջնությանը մասնակցելու է 64 շախմատիստ. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
1/32 եզրափակիչում Դանիելյանի մրցակիցը կլինի Ռոուդ Պադմինին` Հնդկաստանից, իսկ Մկրտչյանը կխաղա Չինաստանը ներկայացնող Նի Շիկունի հետ:
1/32 եզրափակիչից սկսած` կկայանան 2 պարտիայից բաղկացած խաղեր: Ոչ-ոքիի դեպքում հաջորդ օրը կանցկացվի թայ-բրեք: Եզրափակիչում կանցկացվի 4 պարտիա:
Փետրվարի 1-6-ը մեր շախմատիստուհիները հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Չիբուխչյանի հետ հավաք են անցկացրել Արզնիում: Փետրվարի 8-ին Էլինան և Լիլիթը մեկնել են Թեհրան, որտեղ վաղը կկայանա վիճակահանությունը և մրցաշարի բացումը: