Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Եմենի կառավարությունը թույլատրել է իր տարածքում գտնվող Անսար Ալլահ (հուսիներ) ապստամբների շարժման կողմից տրված անձնագրերն օգտագործել կոմերցիոն թռիչքների համար, հայտնում է Al Jazeera-ն։
Եմենի իշխանությունները համապատասխան որոշումն ընդունել են հակամարտող կողմերի միջեւ ՄԱԿ-ի կողմից հայտարարված զինադադարի շրջանակներում, որը հուսիների վերահսկողության տակ գտնվող Սանայի միջազգային օդանավակայանից առեւտրային թռիչքների վերականգնում է ենթադրում: Ընդ որում, ինչպես նշում է հեռուստաալիքը, կառավարությունում աղբյուրն ընդգծել է, որ այս քայլը հուսիների կողմից տրված անձնագրերի պաշտոնական ճանաչում չի նշանակում։
Ավելի վաղ Yemen Airways-ը հայտնել է, որ նախատեսում է իրականացնել Սանայից Ամման առաջին մարդատար չվերթը 2015 թ. ապրիլի 24-ին հակամարտության բռնկումից ի վեր, սակայն այն այդպես էլ չկայացավ։ Թռիչքի նշանակման օրը Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության տեղեկատվության նախարար Մուամար ալ-Իրիանին հայտարարել էր, որ հուսիները փորձում էին մոտ 60 ուղեւորի ինքնաթիռ նստեցնել ապստամբների կողմից տրամադրված «անվստահելի» փաստաթղթերով: Իր հերթին Սանայի օդանավակայանի գլխավոր տնօրեն Խալեդ ալ-Շայեֆը մեղադրել է կոալիցիային զինադադարի հումանիտար մասով ստանձնած պարտավորությունների կատարումից խուսափելու մտադրության մեջ, ինչը թռիչքի թույլտվություն տրամադրելու մերժման է հանգեցրել: