|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
1952-ի փետրվարի 6-ի գիշերը 25-ամյա արքայադուստր Եղիսաբեթն անց է կացրել Քենիայում՝ աֆրիկյան բնության գրկում, իսկ առավոտը նա արդեն Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն էր, գիշերը մահացել էր նրա հայրը՝ Գեորգ VI-ը:
Իր հոր մահվան և իր գահակալության օրը 85-ամյա թագուհին ավանդաբար անց է կացնում Սենդրիգեմում՝ ընտանիքի շրջապատում, սակայն այս տարի նրա օրակարգում են նաև հրապարակային միջոցառումներ:
Այսօր երեկոյան BBC հեռուստաալիքը կցուցադրի փաստավավերագրական The Diamond Queen ֆիլմի առաջին մասը, որը նկարահանել է հայտնի հաղորդավար Էնդրյու Մարրը և որը պատմում է թագուհու կյանքի մասին:
Հատկանշական է, որ Եղիսաբեթ II-ը երկրի պատմության մեջ Վիկտորիա թագուհուց հետո երկրորդ միապետն է, որը իշխելի՛ս կտոնի իր գահակալության 65 տարին:
Թագուհին համարվում է Commonwealth-ի անդամ 53 պետությունների գլուխը: