Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության հիմնադրման 125-ամյակին նվիրված քայլերթը դեպի Ազատության հրապարակ: Երթի մասնակիցները շարժվեցին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք, որտեղ տեղի է ունենալու կուսակցության 125-ամյակին նվիրված հանդիսություն:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ սա ևս մեկ անգամ առիթ է` հասարակությանն իրենց շուրջ համախմբելու, ցույց տալու, որ Դաշնակցությունը կազմավորման օրվանից առ այսօր կա, գործում է և շարունակելու է գործել այնքան ժամանակ՝ քանի դեռ չի իրականացրել իր հիմնական նպատակը, այն է՝ կերտել ազատ, անկախ, միացյալ Հայաստան:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: