|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
ԱԺ հերթական քառօրյա նիստում ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը ներկայացնում է ՎՊ գործունեության տարեկան ծրագիրը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարցրեց. «Ինչպես ֆիլմում է ասվում` իսկ ո՞ւր է Ցոլակ Դարբինյանը: Հասկանալի է, չէ՞, ում մասին եմ խոսում: Ո՞ւր է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, ինչո՞ւ նա չի ներկայացնում ՎՊ տարեկան գործունեության ծրագիրը: Փոխարենը զբաղված է նախընտրական քարոզչությամբ»: Պատգամավորը հարցրեց` արդյո՞ք նման իրավասություն ունի Իշխան Զաքարյանը:
Արա Նռանյանը նշեց, որ Իշխան Զաքարյանը գտնվում է արձակուրդում, հիմա զբաղված է նախընտրական քարոզչության հարցերով, և հորդորեց իրավասության վերաբերյալ հարցերն ուղղել այլ գործիչների ու մարմինների, որոնք կարող են տալ մեկնաբանություն:
Արամ Մանուկյանն արձագանքեց, թե ամեն անգամ մի պատճառաբանություն են ներկայացնում, այս անգամ էլ մի բան կասեն:
Հիշեցնենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը «Ծառուկյան դաշինք»-ի նախընտրական շտաբի ղեկավարն է: Նա չի տվել հրաժարական, այլ վերցրել է արձակուրդ` իր հաշվին: