|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր Վերահսկիչ պալատի խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել են 2013 թվականի տարեկան ծրագրի վերահսկողության ընթացքն ու 2014 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը. հայտնում է ՎՊ կայքը:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վարչության պետերին և վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի նախագահներին հանձնարարել է մինչև դեկտեմբերի 15-ն ավարտել 2013 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված թեմաների ստուգումները: Վերահսկիչ պալատի խորհրդի նիստում հաստատվել է 2014 թվականի գործունեության տարեկան ծրագրի նախագիծը, որը մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը կուղարկվի Ազգային ժողով:
Հիշեցնենք, որ նոյեմբերին լրանում է Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը և, ըստ շրջանառվող լուրերի, նա երկրորդ անգամ չի զբաղեցնի ՎՊ նախագահի պաշտոնը, բայց, ինչպես երևում է, Իշխան Զաքարյանը շարունակում է բնականոն աշխատանքը, անգամ` պատրաստվում է 2014 թվականին: